Loading posts...
  • Գեորգի Դերլուգյան. Հայաստանին դեռեւս փրկում է մեկ բան. իր հակառակորդների հակասությունները

    Հայաստանի իշխանությունների առաջին անելիքը պետք է լիներ զինված ուժերի մարտական վիճակի բերելը, սակայն մեկ տարվա ընթացքում դա չարվեց։ Հայաստանին դեռեւս փրկում է մեկ բան. իր հակառակորդների հակասությունները, թե ինչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար լիովին պարզ է, մինչդեռ բացարձակ անհասկանալի է, թե ով է ի վիճակի դա անել։ Կարող եք հետևել մեզ…

  • Եզրափակիչ խաղ․ «Ռեֆորմ» համաբուհական ուսանողական բանավեճի III առաջնություն

    Շուտով հայտնի կդառնա «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համաբուհական ուսանողական բանավեճի երրորդ առաջնության հաղթող թիմը։ Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Անի Պլազա Հյուրանոցի Նաիրի սրահում տեղի կունենա համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության ԵԶՐԱՓԱԿԻՉ խաղը։ Ավելի քան 4 ամիս տևած առաջնությանը մասնակից 14 թիմերի՝ ավելի քան 60 մասնակից ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, բուռն և բովանդակային մրցության արդյունքում եզրափակիչ փուլ դուրս…

    Ամփոփեցինք YouthOn ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը

    Նոյեմբերի 12-ին ամփոփեցինք YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը։ Այս տարի ճամբարը համախմբել էր տաղանդավոր երիտասարդների Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերից։ Ճամբարի շուրջ 30 մասնակիցներ համախմբվել էին իրականացնելու իրենց համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր եւ ճամբարի շրջանակներում ստացած դրամաշնորհներով կարողացել են նախաձեռնել ու իրականություն դարձնել հետեւյալ նախագծերը,…

  • «Գիշերը գաթայի խմոր էի հունցել, իսկ առավոտյան պատերազմ էր․․․ ու վառարանի փոխարեն աշխարհը վառվեց»

    48-ամյա Իննա Սարգսյանը Հադրութից է, որտեղ մինչեւ պատերազմը փոքրիկ ընտանեկան բիզներ ուներ, բոլորը գիտեին Իննայի հայտնի փախլավայի ու գաթայի համը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Իննայի ընտանիքը կորցրեց ամեն ինչ։ Երեւան տեղափոխվելիս Իննան հետը վերցրել է միայն որդու նվիրած էլեկտրական հարիչն ու ընտանեկան բաղադրատոմսերի հին տետրակը։ Այսօր արդեն Երևանում Իննան շարունակում է սիրելի գործը․ քրոջ և ամուսնու…

  • Ռուբեն Բաբայան․ Թշնամին իր նույն հռետորաբանությամբ ապացուցում է, որ նա հաղթող չէ

    «Թշնամին նաեւ իր պահվածքով ապացուցում է, որ հաղթող չէ, որովհետև, երբ դու շարունակում ես նույն հռետորաբանությունը, ուժի դիրքից ամեն բան թելադրել ու հասնել, իրականում դու հաղթող չես, դու շարունակում ես մնալ բարդույթների մեջ։ Իրենք էլ են ասում խաղաղություն, բայց հասկանում ես, որ այդ ամենի տակ դրված է մի գաղափար՝ Հայաստանը վերացնելը»,-Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական…

    Էկո պայուսակների արտադրություն Արտենի համայնքում

    YouthOn Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած մարզային հերթական նախագիծը Արագածոտնի մարզի Արտենի համայնքում էր։ Ճամբարի մասնակից Ինեսա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Արտենի համայնքի 4 տաղանդավոր երիտասարդներ պատրաստում են էկո պայուսակներ։ Ծրագրի նպատակն է նպաստել էկո մշակույթի զարգացմանը և ապահովել երիտասարդների զբաղվածությունը։ Այս նախագիծն ունի նաև սոցիալական ձեռներեցության բաղադրիչ, երկարաժամկետ նպատակ և ընդլայնման մեծ…

    Տավուշի մարզի մի քանի համայնքում տեղադրվեցին յուրօրինակ ծխուկամաններ

    YouthOn Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած մարզային հաջորդ նախագիծը Տավուշի մարզում էր։ Սահմանապահ համայնքների երիտասարդները համախմբվել էին բնությունն ավելի մաքուր դարձնելու նպատակի շուրջ։ Ճամբարի մասնակիցների նախաձեռնությամբ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ, Ոսկեվան և Կոթի համայնքներում այժմ տեղադրված են յուրօրինակ ծխուկամաններ։ Ծխուկամաններում ոչ միայն կարելի է նետել ծխուկներ, պահպանելով շրջակա…

  • Աղասի Թադեւոսյան. էլիտաները պատերազմին վերաբերվող հարցեր չեն քննարկում

    «Պարտված կողմ ենք, եթե խոսենք, պետք է խոսենք մեր պարտվելու մասին, ինչի մասին չենք ուզում խոսել, մինչդեռ էլիտաները դավաճանի ու մեղավորի փոխադարձ մեղադրանքներ են միայն հնչեցնում, իսկ պատերազմի բուն պատճառների մասին, պատճառների ախտորոշման, հաղթահարման մասին խորը քննարկումներ չեն ծավալվում»,- մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան։ «Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը մշակութաբան, մարդաբան Աղասի Թադեւոսյանն է։…

  • Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ

    Կարինե Ավանեսյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնեց Արցախ՝ բուժօգնություն տրամադրելու, օգնելու գործընկեր բժիշկներին։ Այդ օրը մայրն անգամ չէր կարող ենթադրել, որ դուստրն իր 25 ամյակը ռմբակոծվող Ստեփանակերտի հիվանդանոցում է դիմավորելու։ Պատերազմի օրերին Կարինեն դեռեւս ուսանում էր Երևանի պետական բժշկական համալսարանում, հիմա արդեն սովորում է Մոսկվայում, Ռիժիխի անվան կոլոպրոկտոլոգիայի ազգային բժշկական ֊հետազոտական կենտրոնում։ «Հոսպիտալը…այստեղ բոլոր վիրահատարանները…

  • Նախապատերազմական և հետպատերազմական միֆերը. զրույց Աննա Դավթյան-Գևորգյանի հետ

    «Մեր հասարակությունը պետք է հաշտվի իրականությանն առերեսվելու անխուսափելիության հետ եւ ձեւավորի, պահանջի իրական օրակարգեր։ Այսօր խորհրդարանում ուժեր են, որոնք այս կամ այն չափով պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար եւ հասկանալի է, որ պետք է խուսափեն խոսել, եթե խոսեն՝ ապա յուրաքանչյուրն իր սխալներից պետք է խոսի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ, հետեւաբար հասարակական մակարդակում պետք…