Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ

Կարինե Ավանեսյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնեց Արցախ՝ բուժօգնություն տրամադրելու, օգնելու գործընկեր բժիշկներին։ Այդ օրը մայրն անգամ չէր կարող ենթադրել, որ դուստրն իր 25 ամյակը ռմբակոծվող Ստեփանակերտի հիվանդանոցում է դիմավորելու։ Պատերազմի օրերին Կարինեն դեռեւս ուսանում էր Երևանի պետական բժշկական համալսարանում, հիմա արդեն սովորում է Մոսկվայում, Ռիժիխի անվան կոլոպրոկտոլոգիայի ազգային բժշկական ֊հետազոտական կենտրոնում։

«Հոսպիտալը…այստեղ բոլոր վիրահատարանները զբաղված էին միաժամանակ, բժիշկների ձեռքի տակ երիտասարդ կյանքեր էին ու գիտեինք, որ շատերին փրկել չի հաջողվել, այդ միտքը կոկորդիս էր կանգնում ոսկորի պես, սակայն պետք էր ամուր լինել` եկել էի օգնելու: Որքան էլ փորձում էի սառնասրտորեն գործել, միշտ չէ, որ հաջողվում էր։ Երբ մի երիտասարդի բերեցին, որի ստորին ծնոտն ուղղակի չկար, անհնար էր գործել որպես բժիշկ, վազեցի միակ տեղը, որտեղ ոչ ոք չէր նկատի սառնության տակ պահ մտած էմոցիաներս: Լացը հանգստանալու միակ ձեւն էր դարձել, բայց նորից ու նորից հիշեցնում էի ինքս ինձ` պետք է պինդ լինել, եկել եմ օգնելու»։

Պատերազմի ընթացքում կամավորության ու պատերազմից հետո ապրելու կամքի մասին Կարինեի պատմությունն ամբողջական կարող եք կարդալ այս հղումով։

ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ