Ամփոփեցինք YouthOn ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը

Նոյեմբերի 12-ին ամփոփեցինք YouthOn մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը։

Այս տարի ճամբարը համախմբել էր տաղանդավոր երիտասարդների Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերից։
Ճամբարի շուրջ 30 մասնակիցներ համախմբվել էին իրականացնելու իրենց համայնքների զարգացմանը նպաստող ծրագրեր եւ ճամբարի շրջանակներում ստացած դրամաշնորհներով կարողացել են նախաձեռնել ու իրականություն դարձնել հետեւյալ նախագծերը, որոնց մասին մանրամասն հաջորդիվ կգրենք.

** «Էկո համայնք» Լոռու մարզ, Լեռնապատ համայնք
** «Թափոնը աղբ չէ՛» Տավուշի մարզ, Ազատամուտ
** «ԿանգԱռ Ծիլքարում» Արագածոտնի մարզ, Ծիլքար
** «Ե՛կ կարդանք» գրադարան-երկտասարդական փոքր կենտրոն Կոտայքի մարզ, Քաղսի
** «Էկո Արտենի» Արագածոտնի մարզ, Արտենի
** «Քվեարկիր բնության օգտին» Տավուշի մարզ, Իջևան, Նոյեմբերյան, Ազատամուտ, Ոսկեվան, Կոթի
** «Շունչ» Արագածոտն, Արտենի, Ծիլքար, Արագածավան
** «Կանաչ ապագա» Արմավիր, Մեծամոր։
_____________
YouthON ճամբարն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ համագործակցությամբ:

YouthON մարդու իրավունքների եւ քաղաքացիական կրթության ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է։ Ճամբարի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները` հնարավորություն տալ նաև իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց համայնքներում սոցիալական, բնապահպանական ու կրթական խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ երիտասարդների կարողությունների, ձեռներեցության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը և բազմաթիվ այլ հմտությունների զարգացմանը։