-
«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը շարունակվեց Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցում
«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը շարունակվեց Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցում։ Դասընթացի մասնակիցների հետ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը քննարկեց բռնության դեմ պայքարի հարցերը, կանխարգելման հնարավորությունները՝ անդրադառնալով նաեւ հայ իրավական մտքի պատմությանն ու հայ դասական գրականության մեջ բարձրացված կանանց իրավունքների ու բռնության դատապարտման օրինակներին։ Քննարկումը շարունակեց բլոգեր-ինֆլյուանսեր Եվա Ղարիբյանը,… -
Համատեղ հուշագիր ստորագրեց ՀՀ Արդարադատության նախարարության հետ
Այսօր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, ի թիվս 8 այլ հասարակական կազմակերպությունների, համատեղ հուշագիր ստորագրեց ՀՀ Արդարադատության նախարարության հետ՝ մեկտեղելու ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազդարարման համակարգի խթանման ու հանրային իրազեկման ուղղությամբ։ Նոյեմբերի 29-ին կայացավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության… -
«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ»
Նոյեմբերի 24-ին մեկնարկեցինք «Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ։ Կանանց եւ աղջիկների դեմ բռնության պայքարի 16-օրյա արշավի մեկնարկը տրվեց Երեւանի Պետական Համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ «Ես կին եմ» թատերական բեմադրությամբ։ Ծրագրի բացմանը ելույթ ունեցան եւ ուսանողներին կարեւոր ուղերձներ հղեցին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ… -
Ձեր աջակցության շնորհիվ մենք ոչ միայն օգնում ենք պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանանց
Սիրելի' նվիրատուներ, ձեր աջակցության շնորհիվ մենք ոչ միայն օգնում ենք պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանանց նոր մասնագիտություն ձեռք բերել, այլ նաև ծրագրի ավարտին նվիրում ենք նրանց առաջին անհրաժեշտության աշխատանքային գործիքները: Պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանայք շատ են, և նրանց երկարաժամկետ աջակցության համար մենք ունենք ձեր կարիքը՝ փոքր նվիրատվությունների տեսքով: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր դրամը… -
Ադրբեջանը շուռ է տալիս արևմտյան բանակցային սեղանը. Օլեսյա Վարդանյան
https://www.youtube.com/watch?v=tp_1Cr3KWos&t=90s -
Ո՞վ է փախստականը, ի՞նչ իրավունքներ ունի և ի՞նչ է տալու այդ կարգավիճակը արցախցիներին. զրույց Արմեն Ղազարյանի հետ
https://www.youtube.com/watch?v=V87-WyQFGzU&t=73s -
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրը Կարճաղբյուր գյուղում
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրի մասնակից Նարինե Սահակյանի նախաձեռնությամբ և առաջարկով Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի ավագ դասարանի ավելի քան երկու տասնյակ երիտասարդներ հնարավորություն ստացան Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբում մասնակցել կարողությունների զարգացման դասընթացի։ Երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Աիդա Մուրադյանը դասընթացի մասնակիցների հետ քննարկեց բուլլինգի… -
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» ծրագիրը շարունակվում է
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 4 դպրոցներում բացված մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներում ուսուցիչները և աշակերտները շարունակում են ակտիվ իրականացնել մեդիագրագիտությանն առնչվող տարբեր միջոցառումներ։ Այդ միջոցառումների շրջանակում Նոյեմբերյանի ավագ դպրոցում գործող դասարան-ակումբը այս անգամ հյուրընկալել էր լրագրող, բլոգեր Հրանտ Ղազումյանին և գրող, բլոգեր Ռուբեն Եսայանին։ Հրանտը մասնակիցների հետ քննարկեց… -
«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են
«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են: Մրցույթի մասնակիցներ Լուսինե Ջհանգիրյանը, Մերի Դավթյանը և Միլենա Դարբինյանը հավաքել էին ամենաբարձր միավորները և տուն գնացին մրցանակներով: Իսկ ահա Դիանա Մեսրոպյանը, Նարինե Եղիազարյանը և Աննա Հովհաննիսյանը ցուցաբերած լավ արդյունքների համար ստացան խրախուսական մրցանակներ: Ժյուրիի կազմում էին մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, Infocom լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Մամյանը և… -
«ՄեդիաԴիտակ» մրցույթ
«ՄեդիաԴիտակ» մրցույթի մեկնարկն արդեն տրված է: Հայաստանի տարբեր մարզերի երկու տասնյակից ավելի երիտասարդներ մրցույթի շրջանակում հնարավորոություն կունենան ներկայացնել փաստերի ստուգման իրենց հմտությունները, թվային աշխարհում ստեղծարար լուծումները, և թե ինչքանով են կարողանում մտածել քննադատաբար: Մրցույթի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ…
Loading posts...