«Հոդված 3» Մարդու իրավունքների դպրոցի շրջանավարտ Թամարա Վարդանյանն Գումերսբախ քաղաքում մասնակցում է երկշաբաթյա ինտեսիվ դասընթացի

«Հոդված 3» Մարդու իրավունքների դպրոցի շրջանավարտ Թամարա Վարդանյանն այս օրերին Գերմանիայի Գումերսբախ քաղաքում մասնակցում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի Առաջնորդության միջազգային ակադեմիայի մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երկշաբաթյա ինտեսիվ դասընթացին, որի ընթացքում նախատեսվում են ոլորտի լավագույն միջազգային փորձագետների դասախոսություններ, մասնագիտական այց-հանդիպումներ և քննարկումներ։
Հիշեցնենք, որ ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։ Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հատուկ շնորհակալություն հիմադրամին դպրոցի մեր ակտիվ շրջանավարտին նման հնարավորություն ընձեռնելու համար։