Մրցույթ-արշավ․ մասնակցիր և շահիր դրամական պարգևներ ու նվերներ
«Հոդված 3» ակումբը հայտարարում է #Ընտրակաշառքըհանցանքէ մրցույթ-արշավ
Ընդամենը պետք է հետևյալ ուղերձները ներկայացնել ստեղծարար և նորարար մոտեցումներով, տարածել ու հավաքել ամենաշատ like-share, դիտումներ և ստանալ դրամական մրցանակներ ու նվերներ․
Մրցույթի անվանակարգերն են․
- ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով տեսահոլովակ
- ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով like-share լուսանկար
- ամենակրեատիվ և ամենաշատ տարածված մարտահրավեր (challenge)
- ամենակոլորիտային և ամենաշատ դիտումներով բարբառային տեսահոլովակ/լուսանկար/մարտահրավեր
- TikTok-ում ամենաշատ դիտված-տարածված տեսահոլովակ/trend
- Instagram-ում ամենաշատ դիտված լուսանկար/տեսահոլովակ
Մրցույթ-արշավն սկսվում է հենց այս պահին, իսկ վերջնաժամկետը հունիսի 19-ն է։
Վերջնարդյունքները կամփոփենք և հաղթողների մասին կհայտարարենք հունիսի 25-ին։
Մրցույթ-արշավին մասնակցելու և հավելյալ տեղեկությունների համար անցե’ք այս հղումով։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցութային նյութերը պետք է տարածվեն ստորեւ նշված ԲՈԼՈՐ հեշթեգերով, որպեսզի դիտարկվեն անվանակարգերում:
#Հոդված3Արշավ
#Ընտրակաշառքըհանցանքէ
#ՁայնսՉեմՎաճառում
#Article3
#ArmVote21
Մրցութային նյութերը պետք է տարածվեն միայն իրական օգտատերերի ներգրավմամբ, (առանց fake էջերի եւ գործարքների), որպեսզի ընդգրկվեն անվանակարգերում: