Մրցույթ-արշավ․ մասնակցիր և շահիր դրամական պարգևներ ու նվերներ

«Հոդված 3» ակումբը հայտարարում է #Ընտրակաշառքըհանցանքէ մրցույթ-արշավ

Ընդամենը պետք է հետևյալ ուղերձները ներկայացնել ստեղծարար և նորարար մոտեցումներով, տարածել ու հավաքել ամենաշատ like-share, դիտումներ և ստանալ դրամական մրցանակներ ու նվերներ․

Մրցույթի անվանակարգերն են․

  • ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով տեսահոլովակ
  • ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով like-share լուսանկար
  • ամենակրեատիվ և ամենաշատ տարածված մարտահրավեր (challenge)
  • ամենակոլորիտային և ամենաշատ դիտումներով բարբառային տեսահոլովակ/լուսանկար/մարտահրավեր
  • TikTok-ում ամենաշատ դիտված-տարածված տեսահոլովակ/trend
  • Instagram-ում ամենաշատ դիտված լուսանկար/տեսահոլովակ

Մրցույթ-արշավն սկսվում է հենց այս պահին, իսկ վերջնաժամկետը հունիսի 19-ն է։

Վերջնարդյունքները կամփոփենք և հաղթողների մասին կհայտարարենք հունիսի 25-ին։

Մրցույթ-արշավին մասնակցելու և հավելյալ տեղեկությունների համար անցե’ք այս հղումով։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցութային նյութերը պետք է տարածվեն ստորեւ նշված ԲՈԼՈՐ հեշթեգերով, որպեսզի դիտարկվեն անվանակարգերում:

#Հոդված3Արշավ
#Ընտրակաշառքըհանցանքէ
#ՁայնսՉեմՎաճառում
#Article3
#ArmVote21

Մրցութային նյութերը պետք է տարածվեն միայն իրական օգտատերերի ներգրավմամբ, (առանց fake էջերի եւ գործարքների), որպեսզի ընդգրկվեն անվանակարգերում: