Հանդիպում Արմավիրի մարզի երիտասարդների հետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։
Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝
- Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
- Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
- Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
- Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։
Առաջին հանդիպումը նախատեսված է Արմավիր քաղաքում հունիսի 4-ին, ժամը 13:00-ին։
Հանդիպման բանախոսներն են՝
▪️ Հրանտ Վարդանյան, ռեժիսոր
▪️ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ
Հանդիպում ենք Արմավիր քաղաքում, ՄԻՏՔ ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ Հանրապետության 29/5)։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին։