Ռուբեն Բաբայան․ Թշնամին իր նույն հռետորաբանությամբ ապացուցում է, որ նա հաղթող չէ
«Թշնամին նաեւ իր պահվածքով ապացուցում է, որ հաղթող չէ, որովհետև, երբ դու շարունակում ես նույն հռետորաբանությունը, ուժի դիրքից ամեն բան թելադրել ու հասնել, իրականում դու հաղթող չես, դու շարունակում ես մնալ բարդույթների մեջ։ Իրենք էլ են ասում խաղաղություն, բայց հասկանում ես, որ այդ ամենի տակ դրված է մի գաղափար՝ Հայաստանը վերացնելը»,-Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան։
«Մենք մեր անվտանգությունն իրականում հանձնել ենք մեկ երկրի, սա նոր բան չէ, պարտության աղբյուրն էլ այդտեղից է գալիս, որովհետև երբ ինքդ չես բանակցում, ինքդ չես փորձում քո հարցերը լուծել, այդ բնական իրավունքը հանձնում ես երրորդ երկրի, ուրեմն դու պետք է համակերպվես, որ նա կլուծի այդ հարցերն այնպես, ինչպես ինքն է ցանկանում»,-Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան։
Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: