Էկո պայուսակների արտադրություն Արտենի համայնքում
YouthOn Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած մարզային հերթական նախագիծը Արագածոտնի մարզի Արտենի համայնքում էր։
Ճամբարի մասնակից Ինեսա Զոհրաբյանի նախաձեռնությամբ Արտենի համայնքի 4 տաղանդավոր երիտասարդներ պատրաստում են էկո պայուսակներ։ Ծրագրի նպատակն է նպաստել էկո մշակույթի զարգացմանը և ապահովել երիտասարդների զբաղվածությունը։ Այս նախագիծն ունի նաև սոցիալական ձեռներեցության բաղադրիչ, երկարաժամկետ նպատակ և ընդլայնման մեծ հնարավորություն։
Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև EcoHub հիմնադրամը։
Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հետ համագործակցությամբ, YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2021-ի դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում։