Տեսաշար․ մարզային հանդիպումներ երիտասարդների հետ
2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել էր մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։
Հանդիպումների նպատակն էր մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք էին՝
- Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
- Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ
- ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
- Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
- Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։
Հանդիպումներ տեղի ունեցան Արմավիրի, Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերիում բնակվող երիտասարդների հետ։
Հանդիպումների բանախոսներն էին․
- Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար,
- Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ,
- Բակուր Մելքոնյան, «Արթ լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիր,
- Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
- Լուսինե Խառատյան, մշակութային մարդաբան, արձակագիր,
- Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ հանդիպումներն իրենց մարզային կենտրոններում հյուրընկալելու համար։
Նախագիծն իրականացվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։