Հանդիպում Տավուշի մարզի երիտասարդների հետ
Տավուշի մարզի բոլոր երիտասարդներին սիրով հրավիրում ենք մասնակցելու շատ հետաքրքիր հանդիպման։
Հանդիպում ենք հունիսի 18-ին, 14:00, Իջևան քաղաքում, «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ Երևանյան 45)։
Հանդիպման բանախոսներն են՝
▪ Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
▪ Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն
▪ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ
—
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։
Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝
Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
Նոր ընտրակարգ, ընտրությունների կարևորությունը և մարտահրավերները,
Պահանջատեր և իրավագիտակից քաղաքացու ձևավորման հրամայականը։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին