Տեսաշար․ մարզային հանդիպումներ երիտասարդների հետ

2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել էր մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։

Հանդիպումների նպատակն էր մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք էին՝

  • Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
  • Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ
  • ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
  • Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
  • Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։

Հանդիպումներ տեղի ունեցան Արմավիրի, Վայոց ձորի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերիում բնակվող երիտասարդների հետ։

Հանդիպումների բանախոսներն էին․

  • Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար,
  • Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ,
  • Բակուր Մելքոնյան, «Արթ լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիր,
  • Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
  • Լուսինե Խառատյան, մշակութային մարդաբան, արձակագիր,
  • Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ հանդիպումներն իրենց մարզային կենտրոններում հյուրընկալելու համար։

Նախագիծն իրականացվեց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։