Հանդիպում Գեղարքունիքի մարզի երիտասարդների հետ

Գեղարքունիքի մարզի բոլոր երիտասարդներին սիրով հրավիրում ենք մասնակցելու։

Հանդիպում ենք հունիսի 15-ին, 14:00, Ճամբարակ քաղաքում, «Ճամբարակ» հյուրատան դահլիճում (հասցե՝ Տիգրան Մեծ 18/2)։

Հանդիպման բանախոսներն են՝

▪ Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
▪ Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն

 

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։

Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝

  • Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
  • Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
  • Նոր ընտրակարգ, ընտրությունների կարևորությունը և մարտահրավերները,
  • Պահանջատեր և իրավագիտակից քաղաքացու ձևավորման հրամայականը։

Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին