Հանդիպում Արագածոտնի մարզի երիտասարդների հետ

Շարունակում ենք մարզային հանդիպումների շարքը երիտասարդների հետ։

Մեր հաջորդ հանդիպումը նախատեսված է Թալին քաղաքում՝ հունիսի 11-ին, 18:30։

Հանդիպման բանախոսներն են՝

▪ Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն

▪ Լուսինե Խառատյան, մշակութային մարդաբան, արձակագիր

Հանդիպում ենք Թալին քաղաքում, Քաղաքական սրճարանում (հասցե՝ Սպանդարյան 1)։

Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝

  • Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
  • Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
  • Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
  • Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։

Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին։