Հայտերի ընդունում | «ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol. 3

Մեկնարկում է «ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երրորդ մրցաշարը նոր ֆորմատով։

Եթե ցանկանում ես զարգացնել առաջնորդային և վերլուծական հմտություններդ, ազդեցիկ և կառուցվածքային դարձնել խոսքդ, ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ, ապա շտապիր միանալ ամենամասշտաբային համաուսանողական բանավեճի առաջնությանը։

Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 5։

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։

Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորող ուսանողները։

Թիմերը պետք է ձևավորվեն 4 ուսանողներից և կարող են լինել՝

  • միևնույն ուսումնական հաստատության տարբեր ֆակուլտետներից և կուրսերից հավաքական թիմեր,
  • տարբեր ուսումնական հաստատություններից հավաքական թիմեր:

Մասնակիցները սկզբում անցնելու են երկշաբաթյա որակավորման դասընթացներ, որոնք կիրականացվեն ոլորտի փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից։ Այնուհետև կմեկնարկի մրցութային փուլը:

Ծրագրի շրջանակներում մարզերում բնակվող ուսանողների ճանապարհածախսը փոխհատուցվելու է։

Հաղթող և լավագույն թիմերին սպասվում են մի շարք ժամանցային, կրթական մրցանակներ, ինչպես նաև քաղաքական գործիչների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հետաքրքիր և բուռն բանավեճեր։

«ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի երկու առաջնություններին մասնակցել են 41 թիմ՝ ավելի քան 240 մասնակից ՀՀ մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններից։ Երկու մրցաշարի շուրջ 50 խաղերի ամփոփումից հետո, մրցաշարի երկրորդ՝ «Երկխոսությունների հարթակ» փուլում, լավագույն 6 թիմերը բանավիճեցին ԱԺ պատգամավորների, քաղաքացիական ոլորտի մի շարք առաջատար փորձագետների հետ։

Նախագիծն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» Հիմնադրամի հետ համագործակցությամբ։