Loading posts...

    «Մեր տնից՝ ձեր տուն»-ը շրջում է Հայաստանի մարզերում

    Իսկ ի՞նչ մենք գիտենք Հայաստանի տարբեր մարզերում ապրող մեր հասակակիցների կենցաղից ու միջավայրից․ հենց այս հարցի պատասխան են փորձել գտնել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած «Մեր տնից՝ ձեր տուն» ծրագրի մասնակիցները: Վերջին երկու ամիսներին ծրագրի մասնակիցները Հայաստանի ամենատարբեր մարզերից հյուրընկալվում են իրար՝ մեծ ոգևորությամբ ներկայացնում սեփական համայնքի կյանքը, մշակութային…

  • Մրցույթ-արշավ․ մասնակցիր և շահիր դրամական պարգևներ ու նվերներ

    «Հոդված 3» ակումբը հայտարարում է #Ընտրակաշառքըհանցանքէ մրցույթ-արշավ Ընդամենը պետք է հետևյալ ուղերձները ներկայացնել ստեղծարար և նորարար մոտեցումներով, տարածել ու հավաքել ամենաշատ like-share, դիտումներ և ստանալ դրամական մրցանակներ ու նվերներ․ Մրցույթի անվանակարգերն են․ ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով տեսահոլովակ ամենակրեատիվ և ամենաշատ դիտումներով like-share լուսանկար ամենակրեատիվ և ամենաշատ տարածված մարտահրավեր (challenge) ամենակոլորիտային և ամենաշատ դիտումներով բարբառային տեսահոլովակ/լուսանկար/մարտահրավեր…

  • Հանդիպում Արմավիրի մարզի երիտասարդների հետ

    «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։ Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝ Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները, Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները, Պահանջատեր եւ իրավագիտակից…

    Ավարտվեց ասեղնագործության և ձեռագործության դասընթացն Այգեզարդ համայնքում

    Երկու ամիս շարունակ Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգում կարելի էր հանդիպել գուլպա, գլխարկ գործող ու ասեղնագործող աղջիկների։ Նրանց այստեղ էր հավաքել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Նեկտար Մնացականյանը։ Նրա նախաձեռնությամբ համայնքի աղջիկները նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերեցին, որոնք կարող են հետագայում օգտագործել նաև սեփական բիզնեսը հիմնելիս։ Աղջիկներին գործել սովորեցրեցին Արցախից…

    «Մարդավարի» դասընթաց Դսեղում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում «մարդավարի» հավաքվել էինք չքնաղ Դսեղում։ Ճամբարի մասնակից Անի Ղուլինյանի նախաձեռնությամբ Դսեղի դպրոցական երիտասարդների համար մարդու իրավունքներին նվիրված երկօրյա դասընթաց կազմակերպվեց։ Դասընթացը վարում էին Անին և իր ընկերները, արդյունքում ունեցանք երկու հագեցած, բովանդակալից, ուրախ օր։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության…

  • Հայտերի ընդունում | Քաղաքացիական կրթության դասընթաց

    Հեեյ, արդեն չափահաս ես ու գնալու ես ընտրության: Իսկ ի՞նչ գիտես ընտրելու իրավունքի, ընտրությունների կազմակերպման գործընթացի եւ քո քաղաքացիական իրավունքների մասին։ Եթե ուզում ես գիտելիքներով զինված կատարել քո քաղաքացիական պարտքը եւ կարեւոր ներդրումն ունենալ մեր պետության ապագայի կառուցման գործում, ուրեմն, դիմի՛ր, մեր դասընթացին։ Իրավագիտակից քաղաքացին ժողովրդավարության հիմնաքարն է։ Կարևորելով կրթության միջոցով գիտակից և տեղեկացված քաղաքացիներ…

    Ճամբարակում տեղադրեցինք պլաստիկ շշերի երկու թափոնաման

    Ճամբարակ քաղաք գնալիս այսուհետ կարող եք պլաստիկ շշերը հենց դրանց համար նախատեսված թափոնամանների մեջ նետել։ «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Մամիկոն Չիլինգարյանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի տարբեր հատվածներում պլաստիկե թափոնների համար նախատեսված երկու թափոնամաններ տեղադրեցինք։ Մամիկոնը և իր ընկերները ոգևորված կատարեցին ոչ միայն տեղադրման աշխատանքները, այլև՝ թափոնամանների մասին իրազեկող թռուցիկներ…

    Ղազանչի անտառային գոտին մաքրվեց աղբից և աղբամաններ տեղադրվեցին

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի մասնակից Լիանա Պետրոսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում գտնվող Ղազանչի կոչվող անտառային գոտում մեծ և փոքր աղբամաններ տեղադրեցինք։ Կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունը և պահպանությունը՝ Սպիտակ քաղաքի ավելի քան 20 երիտասարդներ մաքրեցին ու կարգի բերեցին տարածքի հանգստյան գոտու հատվածը՝ օրինակ ծառայելով տարածքում հանգստանալ ցանկացող համաքաղաքացիներին։ Աղբամաններից…

    «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» դասընթաց Տաթևում

    «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է: Ծրագրի մասնակից Մարի Թևոսյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Տաթև համայնքում բնակվող և նույն համայնքում ապաստանած արցախցի կանանց կարողությունները զարգացնելու նպատակով տեղ ունեցավ «Սոցիալական ձեռներեցության և բիզնես հաղորդակցման» երկօրյա գործնական դասընթաց: Ստացած նոր կարողություններով և հմտություններով մասնակիցները կարող են…

    Խաղողագործության խնդիրների քննարկում Արմավիրի մարզում

    Մեկնարկել է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փուլը: Ծրագրի մասնակից Ստյոպա Ասրյանի նախաձեռնությամբ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ակնալիճ, Արշալույս, Մեծամոր և հարակից մյուս համայնքների խաղողագործների, ոլորտի փորձագետների և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ։ Հանդիպման բանախոսներն էին․ Զարուհի Մուրադյան Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի…