Ճամբարակում տեղադրեցինք պլաստիկ շշերի երկու թափոնաման
Ճամբարակ քաղաք գնալիս այսուհետ կարող եք պլաստիկ շշերը հենց դրանց համար նախատեսված թափոնամանների մեջ նետել։
«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի մասնակից Մամիկոն Չիլինգարյանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի տարբեր հատվածներում պլաստիկե թափոնների համար նախատեսված երկու թափոնամաններ տեղադրեցինք։ Մամիկոնը և իր ընկերները ոգևորված կատարեցին ոչ միայն տեղադրման աշխատանքները, այլև՝ թափոնամանների մասին իրազեկող թռուցիկներ բաժանեցին համաքաղաքացիներին։ Թափոնամանների կողքին տեղադրեցինք նաև ցուցանակ, որը կոչ է անում տեսակավորել աղբը։
Աջակցության համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ճամբարակի համայնքապետարանին։
Նախագիծն իրականացվում է «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման ծրագրի շրջանակում։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։