-
Արվեստը դեռահասների կարողությունների զարգացման և վերականգնման միջոց
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն, Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, այս ամռանը տարբեր համայնքներում իրականացրել է մշակութային ծրագրեր և արտթերապիայի դասընթացներ։ Դրանք կազմակերպվել են «Դեռահասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում՝ աջակցելու բռնի տեղահանված արցախցի դեռահասներին։ Դասընթացների նպատակն էր օգնել նրանց ինտեգրվել և վերականգնվել արվեստի միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց կրթական ժամանցը ամառային արձակուրդներին։… -
Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում ծրագիր
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։ Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց… -
Մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացման ծրագրի 4րդ շրջափուլը
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, մեկնարկում է նոր ծրագիր՝ աջակցելով զարգացնել եւ ընդլայնել ձեռնարկատիրական հմտությունները, ստանալ ֆինանսական, հաշվապահական, ռիսկերի կառավարման, բանկերի հետ ճիշտ աշխատելու գիտելիքներ եւ վաճառքի ու ծառայությունների մատուցման կարողություններ։ Ծրագիրը բաղկացած է 5… -
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ն Է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը հայտարարում են «Հոդված 3» լրագրողները` հանուն իրավունքների» մրցույթի մեկնարկը։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այս հղումով՝ https://forms.gle/9EgvMsSNPV2MuJWA9 Մրցանակաբաշխության ընթացքում նախատեսված են 3 հիմնական անվանակարգեր՝ Լավագույն տեսալսողական նյութ/տեսանյութ, ռադիո հաղորդում/ փոդքասթ, տպագիր կամ առցանց հոդված Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն… -
«Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր
Դիլիջան քաղաքում օգոստոսի 5-7-ը տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող… -
Լրագրողական աշխատաժողով — դասընթաց
«Հոդված 3» ակումբը եւ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է եռօրյա աշխատաժողով մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով։ Աշխատաժողովը կայանալու է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-8-ը, Լոռու մարզի Concept Hotel by COAF հյուրանոցում։ Աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն խորքային ուսումնասիրել ստորեւ նշված ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուսաբանման ճիշտ մոտեցումները, այլ նաեւ հանդիպումներ ունենալ ոլորտների պատասխանատու պաշտոնյաների… -
Մարդու իրավունքների դպրոց 2024
Human rights school 2024 -
Արցախցի կանայք հանդիպում ունեցան ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառուները հուլիսի 27-ին և 28-ին հանդիպում ունեցան ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ։ Հանդիպման ընթացքում շահառուները մանրամասն քննարկեցին ֆինանսական գրագիտության նրբությունները, ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։… -
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլ
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլի շահառուները նախորդ հանգստյան օրերին հանդիպում ունեցան լրագրող, տեսողական մեդիայի մասնագետ Սուսինա Խաչատրյանի հետ։ Այս անգամ հանդիպումը նվիրված էր SMM հմտությունների գործնական կիրառմանը։ Մասնակիցները ձեռք բերեցին որակյալ լուսանկարներ և վիդեոներ ստեղծելու հմտություններ` սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու համար։ --- «Հանուն հավասար… -
Նոյեմբերյանի ավագ դպրոցում փառատոնի փակում
Նոյեմբերյանի ավագ դպրոցում փառատոնի փակմանը մասնակիցներին ողջույնի խոսքով դիմավորեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երիտասարդության հարցերի վարչության ներկայացուցիչ Վերոնիկա Խորասանյանը և «Հանուն հավասար իրավունքների« կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը։ Ողջույնի խոսքին հաջորդեց ծրագրի մասնակից երիտասարդներին ծրագրի վկայականների հանձնման արարողությունը։ Մինչ բեմ կբարձանային փառատոնի շրջանակում հատուկ բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ինտերակտիվ…
Loading posts...