Loading posts...
  • Ներքին ԽՈՀանոց. Տաթև Հովակիմյան

      «Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք դերասանուհի Տաթև Հովակիմյանին։ Անկեղծ զրույց գրականության, թատրոնի ու հասարակական ակտիվության մասին։ Ինչպե՞ս մեկնարկեց Poème շարքը։ Ո՞րն է մեր հասարակությունում մտավորականի դերը։ Տաթևի հետ պատրաստել ենք կապրեզե աղցան՝ յուօրինակ մոտեցմամբ։ Մաղթում ենք համեղ դիտում։

  • Ներքին ԽՈՀանոց. Մհեր Մանուկյան

      «Ներքին ԽՈՀանոց»-ում անկեղծ զրույց ենք ծավալելու իրավունքների, կրթության, մշակույթի և հանրային խնդիրների շուրջ։ Խոհանոցային զրույցն ամբողջանում է համեղ ուտեստների, երբեմն մոռացված ու կորսված հայկական բաղադրատոմսերով կերակուրների պատրաստմամբ։ «Ներքին ԽՈՀանոց»-ի առաջին թողարկմանը հյուրընկալել ենք «Լավ Էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանին։ Կարո՞ղ է արդյոք մշակույթը և արվեստը կրկին սփոփանք դառնալ մեր հասարակության համար։ Հե՞շտ է համատեղել…

    Տեղի ունեցավ «ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․» խորագրով լուսանկարների ցուցադրությունը

    «Հոդված 3» ակումբում, հուլիսի 22-ին, կայացավ պատերազմը վավերագրած լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը՝ «ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․» խորագրով։ Մարդկային ողբերգության, հերոսության ու ապրումների արվեստի միջոցով բյուրեղացած այս պատկերները ոչ միայն վերապրեցրին պատերազմի ցավը, այլ նաեւ վերահաստատեցին հիմնարար արժեքը, պատերազմի անդառնալի կորուստը՝ մարդուն, մարդու արժանապատվությունն ու պետության համար բարձրագույն արժեք լինելու սահմանումը։ Պատերազմը վավերագրող ցուցադրության բացմանը ներկա էին…

  • ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՄ. լուսանկարների ցուցադրություն

    ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ վավերագրում «ՄԱՐԴԸ բարձրագույն ԱՐԺԵՔ է․․․» ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝ ԱՐԵԳ ԲԱԼԱՅԱՆ ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՆԱՐԵԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ ՇՒՇՄԱՆՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ ՓԻՐՈՒԶԱ ԽԱԼԱՓՅԱՆ Պատերազմը ջնջեց ԲՈԼՈՐ սահմաններն ու կանոնները, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ բոլոր հռչակագրերն ու հայեցակարգերը ԽԱԽՏՎԵՑԻՆ, ջնջվեցին 44 օր եւ անդին… ՄԱՐԴԸ վերածվեց թշնամանքի ու ատելության ամենաանպաշտպան թիրախի, ՄԱՐԴԸ հերոսացավ, մինչդեռ պարզապես պետք է ապրեր ու լիներ…

  • Հայտերի ընդունում | «ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol. 3

    Մեկնարկում է «ՌԵՖՈՐՄ» համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության երրորդ մրցաշարը նոր ֆորմատով։ Եթե ցանկանում ես զարգացնել առաջնորդային և վերլուծական հմտություններդ, ազդեցիկ և կառուցվածքային դարձնել խոսքդ, ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ, ապա շտապիր միանալ ամենամասշտաբային համաուսանողական բանավեճի առաջնությանը։ Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 5։ Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։ Առաջնությանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր բարձրագույն և…

    Տեսաշար․ մարզային հանդիպումներ երիտասարդների հետ

    2021 թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել էր մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։ Հանդիպումների նպատակն էր մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք էին՝ Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները, Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, Նոր…

  • Հանդիպում Տավուշի մարզի երիտասարդների հետ

    Տավուշի մարզի բոլոր երիտասարդներին սիրով հրավիրում ենք մասնակցելու շատ հետաքրքիր հանդիպման։ Հանդիպում ենք հունիսի 18-ին, 14:00, Իջևան քաղաքում, «Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ-ի գրասենյակում (հասցե՝ Երևանյան 45)։ Հանդիպման բանախոսներն են՝ ▪ Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ▪ Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն ▪ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ…

  • Հանդիպում Գեղարքունիքի մարզի երիտասարդների հետ

    Գեղարքունիքի մարզի բոլոր երիտասարդներին սիրով հրավիրում ենք մասնակցելու։ Հանդիպում ենք հունիսի 15-ին, 14:00, Ճամբարակ քաղաքում, «Ճամբարակ» հյուրատան դահլիճում (հասցե՝ Տիգրան Մեծ 18/2)։ Հանդիպման բանախոսներն են՝ ▪ Ռուբեն Բաբայան, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ▪ Գեմաֆին Գասպարյան, «:Բուն» հիմնադրամի գործադիր տնօրեն   «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկել է մարզային հանդիպումների շարք երիտասարդների հետ։…

    Ամփոփեցինք «Հոդված 3» ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերը

    Ամփոփեցինք «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբար 2020-ի արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը։ Ավարտվեց այս ճամբարը, բայց շատ շուտով կմեկնարկի նորը` 2021թ. ճամբարը և նոր խմբերը, նոր եռանդով ու գաղափարներով կլծվեն իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման գործին։ 2020 թվականի ճամբարի բոլոր մասնակիցներին հյուրընկալեցինք «Հոդված 3» ակումբում՝ ամփոփելու ճամբարի շրջանակում դրամաշնորհ…

  • Հանդիպում Արագածոտնի մարզի երիտասարդների հետ

    Շարունակում ենք մարզային հանդիպումների շարքը երիտասարդների հետ։ Մեր հաջորդ հանդիպումը նախատեսված է Թալին քաղաքում՝ հունիսի 11-ին, 18:30։ Հանդիպման բանախոսներն են՝ ▪ Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն ▪ Լուսինե Խառատյան, մշակութային մարդաբան, արձակագիր Հանդիպում ենք Թալին քաղաքում, Քաղաքական սրճարանում (հասցե՝ Սպանդարյան 1)։ Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել…