Loading posts...

    Լեռնապատ` «Էկո Համայնք»

    Մեկնարկել է YouthON VOL 3 Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակներում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։ Մեր առաջին կանգառը Լոռու մարզն էր։ Ճամբարի մասնակիցների նախաձեռնությամբ «Էկո Համայնք» ծրագիրը մեկտեղել էր Լեռնապատ համայնքի երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ՝ նպաստել համայնքի Էկո համակարգի բարելավմանը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները զրուցեցին թափոնների վերամշակման, աղբի տեսակավորման, առօրյայում դրա ծավալների նվազեցման շուրջ…

  • Ներքին ԽՈՀանոց. Դիանա Մարտիրոսյան

      «Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանին։ Անկեղծ զրույց ենք ծավալել միջազգայնորեն ընդունված «նոր էթիկայի» նորմերի , հայկական կինոոլորտի ձեռքբերումների և խնդիրների մասին։ Ի՞նչ է «նոր էթիկան» և ինչպե՞ս է այն արտահայտվում մեր մշակույթում եւ հանրային հարաբերություններում։ Կարո՞ղ է Հայաստանը դառնալ միջազգային կինոինդուստրիայի կենտրոն։ Դիանայի հետ պատրաստել ենք ծովախեցգետնով պաստա։

    Տեղի ունեցավ «Շարժումից դեպի անկախություն» ֆիլմի ցուցադրությունը

    Սեպտեմբերի 25-ին, Հոդված 3 ակումբում տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված «Շարժումից դեպի անկախություն» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց քննարկում ֆիլմի հեղինակի եւ Արամ Մանուկյանի հետ։ 1988-ին սկսված շարժումը, որի նպատակը ԽՍՀՄ սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ձգտմանն աջակցելն էր՝ հանդիպելով Կրեմլի կոշտ հակազդեցությանը, աստիճանաբար դարձավ պայքար հանուն անկախության եւ ժողովրդավարության։ Ղարաբաղյան շարժման…

  • «Երևանը «սարայ ա», քանդե՛ք»

    «Այո՛, ես հայտարարել եմ, որ Արամի 30-ը սարայ է, ցախաբուն ու պնդում եմ: Նրանք ովքեր պաշտպանում են, դեմագոգ են»,- տարիներ առաջ ճարտարապետ Լևոն Իգիթյանի այս խոսքերը սառը ցնցուղ էին հասարակության համար: Հետո պարզվեց, նմանատիպ մի «սարայ» է եղել 19-րդ դարի վերջին կառուցված Ֆիրդուսի 80-ը, Աբովյան, Բուզանդ, Արամի փողոցների մի շարք պատմամշակութային շենքեր: Իսկ այսօր տառացիորեն…

    Տեղի ունեցավ «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ցուցահանդեսի բացումը

    Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում տեղի ունեցավ «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը։ Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ (մթնոլորտային շերտի հատված) են արտանետվում օզոնային շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության…

  • Շարժումից դեպի անկախություն | ֆիլմի դիտում և քննարկում

    Սեպտեմբերի 25-ին ժամը 19:00, Հոդված 3 ակումբում ունենալու ենք բացառիկ հնարավորություն դիտելու Տիգրան Պասկեւիչյանի փաստավավերագրական նոր՝ «Շարժումից դեպի անկախություն»  ֆիլմը նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին։ Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵւԻՉՅԱՆԻ եւ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։ 1988-ին սկսված շարժումը, որի նպատակը ԽՍՀՄ սահմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ձգտմանն աջակցելն էր՝ հանդիպելով Կրեմլի կոշտ հակազդեցությանը, աստիճանաբար դարձավ պայքար հանուն…

  • «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» | ցուցահանդես

    Սեպտեմբերի 16-ին՝ Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը՝ ժամը 12։00-ին, սիրով հրավիրում ենք «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի կենդանաբանական այգու հանրային տարածքում, (Մյասնիկյան 20): Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ (մթնոլորտային շերտի հատված) են արտանետվում օզոնային…

  • Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

    Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժի կողմից փակելու եւ մի քանի օր Հայաստանից Սյունիքը կտրելու հերթական սթափեցնող հարվածը կրկին հանրությանը հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքները շարունակվում են, եւ սողացող պատերազմը ոչ միայն խարխլել է անվտանգային ողջ համակարգը, այլ նաեւ բացառել գյուղական համայնքներում զարգացման հնարավորություններն ու կենսական անհրաժեշտության ծրագրերը։ Սահմանամերձ համայնքներում այս տարի խոտի սակավության հարցը սրվել…

  • Հայտերի ընդունում | Մոբայլ վիդեոլրագրության դասընթաց երիտասարդ լրագրողների համար

    Գերմանական «Ինտերլինկ Ակադեմիա» կազմակերպությունը սեպտեմբերի 20-23-ը «Հոդված 3» ակումբում մոբայլ վիդեոլրագրության դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների համար։ Ուսուցանվելու է «one shot» տեխնիկան. ինչպես նորություններ պատրաստել վեբի համար սմարթֆոնով, մեկ նկարահանմամբ, առանց մոնտաժի։ Դասընթացի մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան բարելավելու մոնտաժի եւ նորությունների պատրաստելու հմտությունները։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է. անգլերենի միջին մակարդակի իմացություն, քանի որ դասընթացն անգլերեն…

  • Ներքին ԽՈՀանոց. Տաթև Հովակիմյան

      «Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք դերասանուհի Տաթև Հովակիմյանին։ Անկեղծ զրույց գրականության, թատրոնի ու հասարակական ակտիվության մասին։ Ինչպե՞ս մեկնարկեց Poème շարքը։ Ո՞րն է մեր հասարակությունում մտավորականի դերը։ Տաթևի հետ պատրաստել ենք կապրեզե աղցան՝ յուօրինակ մոտեցմամբ։ Մաղթում ենք համեղ դիտում։