-
Առողջապահական համակարգի աշխատաժողով Թբիլիսիում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող բարեփոխումների փորձի փոխանակման աշխատաժողովներից վերջինը կայացավ կրկին Թբիլիսիում եւ նվիրված էր առողջապահական համակարգին։ Աշխատաժողովի շրջանակներում իրականացվեց նաեւ այց Վրաստանի Խորհրդարան, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի տեղակալ Լուսինե Բադալյանը, պատգամավոր Արփի Դավոյանը եւ Առողջապահության նախարարության ու ԱԺ… -
Արդյոք նոր ռազմավարությունն ու ակադեմիական քաղաքը լուծելու են խնդիրները
https://www.youtube.com/watch?v=L_MMwgpm9rc -
Իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում
ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքի դպրոցի մասնակիցները մարդու իրավունքները փակ և կիսափակ հաստատություններում թեմայով վերջին դասն ունեցան: ՀՔԱՎ սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանի հետ դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները հոգեկան առողջության բժշկական կենտրոններում՝ դիտարկելով այդ կառույցներում մշտադիտարկումների արդյունքները: Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու… -
Մարդու իրավունքների խախտումներ բանակում
ՀՈԴՎԱԾ 3 Մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները շարունակում են ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկել մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում։ Այսօր քննարկման թեման բանակն էր։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ ծրագրի մասնակիցները ուսումնասիրեցին բանակում մարդու իրավունքների խախտումների հիմնական պատճառները, հետևանքները և դրանց կանխարգելման հնարավորությունները։ Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ… -
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ Ի՞ՆՉ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՆԻ
https://www.youtube.com/watch?v=DpCQCGynG5I&t=9s -
Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով
05.04.2023 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շարունակում են նախկին նախահեղափոխական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների արատավոր բարքերը։ Համաձայն մամուլի հաղորդումների՝ 2023 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև հանրային վայրում տեղի է ունեցել…
-
Քաղհասարակությունը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով
Ապրիլի 3, 2023թ. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 20 կազմակերպություն համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում կոչ են անում անում հանձնակատարի գրասենյակին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված։ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները, դիմում ենք Ձեզ՝ պահանջելու Ձեր անհապաղ միջամտությունը…
-
Տեղեկագիր
elink.io | See Original
-
ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» Լուսանկարների եւ նամակ-հոդվածների շարքը Երեւանի Զվարթնոց օդանավակայանում
Մարտի 13-ից ապրիլի 3-ը «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» Լուսանկարների եւ նամակ-հոդվածների շարքը ցուցադրվում է Երեւանի Զվարթնոց օդանավակայանում։ Ցուցադրությունն իրականացվել է ArtAm Gallery -ի եւ պատկերասրահի ղեկավար Արմինե Թումանյանի հետ համագործակցության արդյունքում։ Լուսանկարչական այս ցուցադրությունը յուրահատուկ նախագիծ է, որը ներկայացնում է տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաեւ իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ։ Կյանքի…
-
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիր
????Վերջապես եկավ նաեւ աշակերտների դասընթացների փուլը եւ մենք հյուրընկալել ենք Տավուշի եւ Գեղարքունիքի դպրոցների 40 աշակերտների։ ➡️Այս շաբաթ մեկնարկեց «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» դպրոցական ծրագիրը, որի ընթացքում արդեն աշակերտների` գիտելիքներով զինվելու եւ մեդիագրագետ դառնալու հերթն է։ Նախորդ ամիսներին դասընթացների եռօրյա փուլ էին անցել նրանց նվիրյալ ուսուցիչները։ Երկու մարզերից ընտրված, ավագ եւ հիմնական դպրոցների 40 աշակերտները…