Իրավաբան Նվարդ Փիլիփոսյանի հետ դպրոցի մասնակիցները քննարկեցին ՀՀ միջազգային ստանձնած պարտականություններն

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողների ուսումնասիրության կենտրոնում այս անգամ կանանց իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական շրջանակն էր: Իրավաբան Նվարդ Փիլիփոսյանի հետ դպրոցի մասնակիցները քննարկեցին ՀՀ միջազգային ստանձնած պարտականություններն ու կանանց իրավունքների պաշտպանության ներկայիս իրավիճակն ու առաջարկվող արդյունավետ մեխանիզմները։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։