Վարդաշեն համայնքի դպրոցականների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ օրն էր

Վարդաշեն համայնքի դպրոցականների համար նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ օրը սկսվեց մասնագիտական կողմնորոշման փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ։
Շահանեի օգնությամբ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտել և դիտարկել իրենց այն կարողությունները, որոնք կօգնեն ապագայում ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս։
➡️Հանդիպմանը հաջորդեց ստեղծարար պաստառների մրցույթը և բլոգեր Նինա Շահվերդյանի հետ զրույց — քննարկումը։
Նինան ստեղծագործական խմբային խաղերի միջոցով ներկաների հետ խոսեց տեղահանված արցախցի երիտասարդների ինտեգրման կարևորությունից՝ պատասխանելով երիտասարդների մի շարք հարցերին։
Եռօրյա դասընթացը տեղի է ունենում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ- ի կրթական նոր ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։