Վարդաշեն համայնքում կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը նվիրված էր մարդու իրավունքներին

Վարդաշեն համայնքում կարողությունների զարգացման դասընթացի վերջին օրը նվիրված էր մարդու իրավունքներին:
Փորձագետ Փառանձեմ Փարյանի հետ դասընթացի մասնակիցները խաղի միջոցով ծանոթացան մարդու իրավունքների արժեքներին և բովանդակությանը, բեմադրությունների միջոցով ներկայացրեցին իրավիճակներ, երբ խախտվում են մարդու իրավունքները:
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության փորձագետ Աննա Սաֆարյանն էլ մասնակիցների հետ քննարկեց բուլինգի պատճառները և հետևանքները, որին հաջորդեցին խմբային խաղերն ու առաջադրանքները:
Կարևորելով տեղահանված արցախցի և հայաստանաբնակ մասնակիցների հետագա շփումն ու ընկերությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ դասընթացին կհաջորդի խմբային մրցույթը, որի ընթացքում լավագույն արդյունքներ ապահոված թիմի անդամները կստանան խրախուսական նվերներ:
Եռօրյա դասընթացը կայացավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ- ի կրթական նոր ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել՝ կարողությունների զարգացման դասընթացների, կրթական ինտելեկտուալ խաղերի եւ արտ թերապիայի միջոցով։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։