« ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր փաստաբան Զարուհի Մեժլումյանի հետ քննարկում էին արդար դատաքննության իրավունքի խախտումները

« ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողներն այսօր փաստաբան Զարուհի Մեժլումյանի հետ քննարկում էին արդար դատաքննության իրավունքի խախտումները՝դիտարկելով դատական սխալների օրինակները և դրանց հետևանքները մարդկային ճակատագրերի վրա։
—-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։