«Վերաձևակերպի՛ր Եվրոպան» Հեքեթոնի հայաստանյան փուլի հաղթած խմբերի անդամները Բեռլինում մասնակցեցին կոնֆերանսի
#ReshapeEurope «Վերաձևակերպի՛ր Եվրոպան» Հեքեթոնի հայաստանյան փուլի հաղթած խմբերի անդամներ Նատալյա Գրիգորյանը և Լյուդմիլա Աբրահամյանը հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում մասնակցեցին Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի տարեկան կոնֆերանսին։
Հիշեցնենք, որ Հեքեթոնի հայաստանյան փուլը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 14-15-ը։ 2 օր շարունակ 50 երիտասարդներ քննարկեցին և մշակեցին նորարար և ստեղծարար ծրագրային գաղափարներ և առաջարկներ Եվրոպական Միության կողմից Հայաստանում ու տարածաշրջանում իրականացվող ծրագրային ուղղությունների համար: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված խմբերից մեկական անդամ ընտրվեց կոնֆերանսին մասնակցելու համար։
Հեքեթոնն իրականացվում էր Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հատուկ շնորհահակալություն հիմադրամին ծրագրի մասնակիցներին նման հնարավորություն տալու համար։
#ReshapeEurope «Վերաձևակերպի՛ր Եվրոպան» Հեքեթոնի հայաստանյան փուլի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումներով՝ https://bit.ly/403OkQl