Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողով
Թբիլիսիում կայացավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ների կողմից կազմակերպված Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովը:
Աշխատաժողովի երեք օրերի ընթացքում Արդարադատության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի փորձագետները, հասարակական կառույցների ներկայացուցիչներն ու լրագրողները հնարավորություն ունեցան դիտարկելու մեդիալորտի բարեփոխումների վրացական փորձը, հաջողված եւ ձախողված իրավական փոփոխությունները, մասնավորապես մեդիադաշտի թափանցիկության, ինքնակարգավորման մարմինների ձեւավորման եւ գործարկման, կեղծ եւ մանիպուլատիվ լուրերի դեմ պայքարի մեխանիզմների, հանրային հեռարձակողի եւ վերահսկող մարմինների գործառույթների եւ այլ ուղղություններով իրականացված բարեփոխումների շրջանակներում։
The seminar is organized by For Equal Rights Educational Center NGO
in partnership with Public Movement Multinational Georgia (PMMG) through
financial assistance provided by the National Endowment for Democracy (NED)