«ՄեդիաԴիտակ» մրցույթ
«ՄեդիաԴիտակ» մրցույթի մեկնարկն արդեն տրված է: Հայաստանի տարբեր մարզերի երկու տասնյակից ավելի երիտասարդներ մրցույթի շրջանակում հնարավորոություն կունենան ներկայացնել փաստերի ստուգման իրենց հմտությունները, թվային աշխարհում ստեղծարար լուծումները, և թե ինչքանով են կարողանում մտածել քննադատաբար:
Մրցույթի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը և Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հինադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Օրվա երկրորդ կեսին արդեն հայտնի կլինեն մրցույթի հաղթողների անունները: Մրցույթն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և «Ֆրիդմ Հաուս» իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ։
Մրցույթի նպատակն է գիտելիքներով և հմտություններով զինել մարզերում ապրող երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ։