«Հոդված 3» ճամբար 2020 | հայտերի ընդունում

ՀՀ մարզերում ապրող երիտասարդներ, մեկնարկում է «Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի 2020 թվականի ընդունելությունը։

«Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է, որի նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները՝ հնարավորություն տալով հանդես գալ մարդու իրավունքներին առնչվող ամենատարբեր գաղափարներով և ստանալ աջակցություն սեփական համայնքում այդ գաղափարներն իրականացնելու համար։

2019 թվականին մեկնարկած ճամբարի շրջանակում արդեն հասցրել ենք համայնքային զարգացման 7 ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Իրականացրած ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս տարի ճամբարին կարող են դիմել ՀՀ մարզերում ապրող 16-23 տարեկան երիտասարդները։ Ընտրության փուլերից հետո մասնակիցները հնարավորություն կունենան մարդու իրավունքներին վերաբերող դասընթացի մասնակցել, ինչպես նաև զուգահեռ ձեռք բերել ծրագիր գրելու և դրա իրականացումը ղեկավարելու հմտություններ։ Միաժամանակ կքննարկվեն մասնակիցների կողմից առաջարկված համայնքային զարգացման գաղափարները, դրանք ծրագիր դարձնելու հնարավորթյունները, որին կհաջորդի ծրագերի ընտրության և իրականացման փուլերը։

Ճամբարի շրջանակում դասընթացը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին։ Կախված տվյալ ժամանակահատվածում երկրում առկա համաճարակային վիճակից, մասնակիցներին առանձին կտեղեկացվի ճամբարի իրականացման ձևաչափի մասին։ Աշնանն արդեն կմեկնարկի ընտրված ծրագրերի իրակացման փուլը։

Եթե հետաքրքված եք ծրագրով, լրացրեք կից հայտադիմումը՝ մինչև հուլիսի 5-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 18 15 05 հեռախոսահամարով կամ գրել մեր ակումբի ֆեյսբուքյան էջին։

Բաց մի՛ թողեք փոփոխությունների մաս դառնալու այս բացառիկ հնարավորությունը:

Մեկնաբանել