-
Ներքին ԽՈՀանոց. Մարիամ Մուղդուսյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանին։ Զրուցել ենք «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մասին․ ի՞նչ նպատակով է այն հիմնադրվել և ինչպե՞ս է իրականացնում սոցիալական խոցելի խմբերի երեխաների և երիտասարդների համար ներառական կրթություն։ Արվեստի միջոցով կրթությունը կարո՞ղ է ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն տալ կենտրոն հաճախող սաներին՝ դառնալով սոցիալական պատնեշները վերացնող միջոց։ Պետական…
-
Տեսաքննարկում․ Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետևանքները
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել: Համաձայն փոփոխության՝ լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում:…
-
Վահրամ Թոքմաջյան․ Նորմալ է, երբ իշխանությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում
«Հոդված 3» ակումբի «Իրական օրակարգ» հաղորդման հյուրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, պատմաբան Վահրամ Թոքմաջյան է: Խոսել ենք հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների քաղաքական նշանակության, ինչպես նաեւ Գյումրիում, Գորիսում եւ Մեղրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտության պատճառների մասին: Հաղորդաշարը պատրաստվում է Ալիք Մեդիայի հետ համագործակցությամբ։
-
Ներքին ԽՈՀանոց. Դիանա Մարտիրոսյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանին։ Անկեղծ զրույց ենք ծավալել միջազգայնորեն ընդունված «նոր էթիկայի» նորմերի , հայկական կինոոլորտի ձեռքբերումների և խնդիրների մասին։ Ի՞նչ է «նոր էթիկան» և ինչպե՞ս է այն արտահայտվում մեր մշակույթում եւ հանրային հարաբերություններում։ Կարո՞ղ է Հայաստանը դառնալ միջազգային կինոինդուստրիայի կենտրոն։ Դիանայի հետ պատրաստել ենք ծովախեցգետնով պաստա։
-
Ներքին ԽՈՀանոց. Տաթև Հովակիմյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք դերասանուհի Տաթև Հովակիմյանին։ Անկեղծ զրույց գրականության, թատրոնի ու հասարակական ակտիվության մասին։ Ինչպե՞ս մեկնարկեց Poème շարքը։ Ո՞րն է մեր հասարակությունում մտավորականի դերը։ Տաթևի հետ պատրաստել ենք կապրեզե աղցան՝ յուօրինակ մոտեցմամբ։ Մաղթում ենք համեղ դիտում։
-
Ներքին ԽՈՀանոց. Մհեր Մանուկյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում անկեղծ զրույց ենք ծավալելու իրավունքների, կրթության, մշակույթի և հանրային խնդիրների շուրջ։ Խոհանոցային զրույցն ամբողջանում է համեղ ուտեստների, երբեմն մոռացված ու կորսված հայկական բաղադրատոմսերով կերակուրների պատրաստմամբ։ «Ներքին ԽՈՀանոց»-ի առաջին թողարկմանը հյուրընկալել ենք «Լավ Էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանին։ Կարո՞ղ է արդյոք մշակույթը և արվեստը կրկին սփոփանք դառնալ մեր հասարակության համար։ Հե՞շտ է համատեղել…