Ներքին ԽՈՀանոց. Մհեր Մանուկյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում անկեղծ զրույց ենք ծավալելու իրավունքների, կրթության, մշակույթի և հանրային խնդիրների շուրջ։
Խոհանոցային զրույցն ամբողջանում է համեղ ուտեստների, երբեմն մոռացված ու կորսված հայկական բաղադրատոմսերով կերակուրների պատրաստմամբ։
«Ներքին ԽՈՀանոց»-ի առաջին թողարկմանը հյուրընկալել ենք «Լավ Էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանին։
Կարո՞ղ է արդյոք մշակույթը և արվեստը կրկին սփոփանք դառնալ մեր հասարակության համար։
Հե՞շտ է համատեղել բազմազավակ հայր լինելու փաստն աշխատանքի և կարիերայի հետ, և, ի վերջո, բացահայտելու ենք Վանաձորի՝ ռոք երաժշտության կենտրոն լինելու ֆենոմենը։
Մհերի հետ պատրաստել ենք հայկական ավանդական խոհանոցից խաշիլ եւ հացով ձվածեղ։
Մաղթում ենք համեղ դիտում։