Ինտերակտիվ եռօրյա դասընթաց-հանդիպում․ Շիրակ, Լոռի, Երևան
Մենք շարունակում ենք մեր կրթական, ինտերակտիվ եռօրյա դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին կարող են դիմել Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի ավագ դպրոցի աշակերտները։
Դասընթացի շրջանակում ոլորտի լավագույն մասնագետների հետ մասնակիցները կքննարկեն պատերազմի ընթացքում մարդու իրավունքների հիմնական խախտումները, կսովորեն լինել մեդիագրագետ և կունենան մասնագիտական կողմնորոշման դասընթաց։ Նախատեսվում են նաև հանդիպումներ տեղական և միջազգային երիտասարդական, կրթական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կներկայացվեն արտերկրում կրթական փոխանակման հնարավորությունները, սպասվում են նաև հատուկ հյուրեր։
Ծրագրի կարևոր նպատակներից է համախմբել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի և հայաստանաբնակ երիտասարդներին, ստեղծելով շփման նոր հարթակ, որտեղ նրանք միասին կսովորեն, նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն։
Դասընթացները տեղի են ունենալու Երևանում` «Հոդված 3 ակումբում»։ Կազմակերպությունը հոգալու է մարզերից մասնակիցների տեղափոխման և գիշերակացի ծախսերը։ Դասընթացին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։
Դասընթացին կարող եք սեղմել այստեղ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծնողներից մեկի գրավոր թույլտվությունը։ Կազմակերպությունը մասնակիցներին կտրամադրի մասնակցության հավաստագիր՝ դպրոցում բացակաները հարգելի համարելու նպատակով։
Դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։
Շտապեք նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերել մեր ակումբում։
Հ․Գ․ Ծրագիրը լինելու է շարունակական։ Հետևեք մեր էջին՝ մյուս մարզերի երիտասարդների համար նախատեսված դասընթացի հայտադիմումները գտնելու համար։