Գրանցում․ Կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-տոնավաճառ
Կանանց իրավունքների միջազգային օրը տոնելու ենք կանանց ստեղծարար ներուժի տոնավաճառ-ցուցադրությամբ։
Կարևորելով և խրախուսելով կանանց նախաձեռնողականությունն ու ձեռներեցությունը՝ Մարտի 8-ին «Հոդված 3» ակումբը հարթակ է տրամադրելու կին ձեռներեցներին, ստեղծագործողների (անվճար, առանց որևէ նախապայմանների) ցուցադրելու և վաճառելու իրենց ձեռագործ իրերը, ստեղծագործություններն ու ապրանքերը։
Հրավիրում ենք բոլորին, հատկապես արցախցի կանանց գրանցվել և օգտագործել ընձեռված հնարավորությունը ցուցադրելու և ընդլայնելու գնորդների շրջանակը։
Ցուցահանդես-տոնավաճառի համար տարածքը տրամադրվում է ԱՆՎՃԱՐ, առանց որեւէ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ, միայն պետք է նախապես գրանցվել ստորեւ նշված կարգով, հայտերն ընդունվելու են մինչև մարտի 3-ը։
Գրացվել կարող եք այստեղ։
Ցուցահանդես-տոնավաճառին զուգահեռ կլինեն նաև կանանց իրավունքների մասին զրույցներ, հատուկ հյուրերի մասնակցություն և հյուրասիրություն։
Բաց մի՛ թողեք ձեր օրինակով ոգեշնչելու և ձեր տաղանդն ու ստեղծագործությունները ներկայացնելու բացառիկ հնարավորությունը։