Կամավորության հետաքրքիր հնարավորություն «Հոդված 3» ակումբում

— ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ կամավորության հնարավորություն, ցանկանո՞ւմ եք ստանալ գիտելիքներ, նոր հմտություններ և, ԻՀԱՐԿԵ, կամավորության վկայական․

Ապա, շտապե՛ք, դիմել և մաս դառնալ մեր նոր ստեղծարար նախաձեռնության․

«Հոդված 3» ակումբը մեկնարկում է ԿՐԹԱԿԱՆ ՔՈՒԻԶՆԵՐԻ (Quize) ստեղծման նոր փուլը, որին կարող են մասնակցել 16-20 տարեկան երիտասարդները՝ ուսումնասիրելով և ստեղծելով հարցախույզեր մարդու իրավունքների, կերպարվեստի, գրականության և մշակութային այլ ոլորտների վերաբերյալ։

Հայտադիմումներն ընդունվում են մինչև մարտի 10-ը։ Խնդրում ենք լրացնել հայտը։

Բոլոր մասնակիցների համար «Հոդված 3» ակումբն անցկացնելու է մեկանգամյա դասընթաց, որի ընթացքում ներկայացվելու են հարցախույզ կազմելու կանոնները և ձևաչափը, ինչպես նաև սովորելու ենք օգտվել www.quiz-maker.com հարթակից։ Լավագույն հարցախույզերը հրապարակվելու են մեր կայքում և սոցիալական մեդիայի էջերում։ Սիրով սպասում ենք Ձեր հայտերին։

Այստեղ կարող եք տեսնել մեր նախորդ հարցախույզերը, փորձեք և ստուգեք Ձեր գիտելիքները։

Հարցերի դեպքում՝ 091 181 505