Կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-տոնավաճառ
Մարտի 8-ին` Կանանց իրավունքների միջազգային օրը, 11։00-18։00, բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու Կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-տոնավաճառին։
Կարևորելով և խրախուսելով կանանց նախաձեռնողականությունն ու ձեռներեցությունը` «Հոդված 3» ակումբը հարթակ է տրամադրում կին ձեռներեցներին ու արվեստագետներին` ցուցադրելու և վաճառելու իրենց ձեռագործ իրերը, ստեղծագործություններն ու ապրանքները։
Ցուցահանդես-տոնավաճառը կարեւոր հարթակ է դառնալու նաեւ արցախցի կանանց եւ նրանց կողմից ստեղծված սոցիալական նախաձեռնությունների ճանաչման եւ խրախուսման համար։
Միջոցառման ընթացքում կլինեն նաև կանանց իրավունքների մասին զրույցներ, հատուկ հյուրերի մասնակցություն և հյուրասիրություն։
Սիրով կսպասենք բոլորիդ, Ձեր մասնակցությամբ, ուշադրությամբ և, թեկուզ ամենափոքր աջակցությամբ, խրախուսելու եք և գործելու նոր հնարավորություն եք ընձեռելու կին ձեռներեցներին։
Կարող եք միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը։
Եթե կին ձեռներեց կամ ստեղծագործող եք, մինչև մարտի 3-ը կարող եք դիմել ցուցահանդես-տոնավաճառին վաճառասեղան ամրագրելու համար հետևյալ հղումով։ Վաճառասեղանները տրամադրվում են անվճար։