Հումանիտար աջակցություն Արցախի բնակչությանը

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից հիմնադրված «Հոդված 3» ակումբում ակտիվ աշխատանքներ են ընթանում Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ, «Հոդված 3» ակումբը Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ապաստանած շուրջ 1,700 դպրոցահասակ երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրելու է առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած հիգիենայի փաթեթներ, տաք հագուստ ու ձմեռային կոշիկներ։ Բացի հումանիտար օգնությունից, «Հոդված 3» ակումբը կազմակերպելու է երկարաժամկետ դասընթացներ, արվեստի դպրոցներ և բազմաթիվ այլ նախաձեռնություններ արցախցի դպրոցականների համար:

Տեսանյութում «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահը և ակումբի կամավորները պատմում են, թե ինչպես առաջացավ Արցախի բնակչությանը օգնելու գաղափարը և ինչպես է կազմակերպվում հումանիտար օգնության տրամադրումը:

 

 

Մեկնաբանել