-
Վերջին հինգ շաբաթների ընթացքում տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի չորրորդ շրջափուլը
Վերջին հինգ շաբաթների ընթացքում տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի չորրորդ շրջափուլը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես գործընթացների փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև գաղափարը բիզնեսի վերածելու, ձեռներեցություն նախաձեռնելու, ծառայությունը հանրությանը հասանելի դարձնելու հմտություններ։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը նվիրված… -
Արարատի մարզի Ղուկասավան համայնքի դպրոցում բացվեց հինգերորդ դասարան-ակումբը
Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը ողջույնի իր խոսքում ոչ միայն կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը համայնքներում, այլ նաեւ մեդիագրագիտության ու տեղեկատվական անվտանգության զարգացման անհրաժեշտությունը։ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Ահարոնյանին և ծրագրի շահառու ուսուցիչներին կատարված մեծ աշխատանքի, նվիրվածության և պատրաստակամության համար։ «Մեդիագրագետ… -
«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիր
Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ինտերակտիվ ներկայացման երրորդ բեմադրությունը։ Ներկայացումն անցավ բուռն ու հետաքրքիր՝ հնարավորություն տալով Արարատի մարզի տարբեր համայնքների դեռահասների ակտիվ մասնակցել ներկայացման շրջանակում ծավալվող քննարկումներին և դերային խաղերին։ Սամսոն Մովսիսյանի թատերախմբի կողմից բեմադրված ներկայացումը հասցեագրում է մեդիամանիպուլացիաները և կեղծ լուրերը ստուգելու և դրանից… -
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիր
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի կանգառն այս անգամ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցն էր։ Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակից երկու տասնյակից ավել դեռահասները հնարավորություն ունեցան մեդիափորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանի հետ սովորել կեղծ լուրերը ստուգելու և դրանցից պաշտպանվելու միջոցներն ու հնարքները, կրթության փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ քննարկել մասնագիտական… -
Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան — ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Երևան, 30․09․2024թ Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները: Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող… -
Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառումԴեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։ Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց… -
Կանանց հզորացումը կրթության և բիզնեսի միջոցով
Վերջին հինգ շաբաթների ընթացքում «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառուները, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ, ձեռք են բերել ծառայությունների եւ ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություններ, ինչպես նաև վաճառքի մենեջեր դառնալու մասնագիտական գիտելիքներ։ Ծրագիրը վարում էր «Academy Partners… -
Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի ծրագրի երկրորդ փուլ
Սեպտեմբերի 13-15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ շրջափուլը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի տեսակները և դրսևորումները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ, նույն կենտրոնի իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ ուսումնասիրեցին ազդարարման համակարգը և իրենց գիտելիքներն ամրապնդեցին ՀՀ գլխավոր… -
Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառուները, վերջին հինգ շաբաթների ընթացքում, Academy Partners by Madatyan ընկերության հիմնադիր, իրավաբան Տիգրան Մադաթյանի հետ ձեռք բերեցին ծառայությունների եւ ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություններ, ինչպես նաև վաճառքի մենեջեր դառնալու մասնագիտական գիտելիքներ։ Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն»… -
«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիայի» հայտերի ընդունում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց կարողությունների զարգացումը, հզորացումը և ինքնազինումը՝ տրամադրելով կրթական և հոգեբանական վերականգնման և զարգացման համար համապատասխան գիտելիքներ և հմտություններ, որպեսզի նրանք դառնան իրենց համայնքներում փոփոխության շարժիչ ուժ: Ծրագրին կարող են…
Loading posts...