«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլ
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի երրորդ շրջափուլի շահառուները նախորդ հանգստյան օրերին հանդիպում ունեցան լրագրող, տեսողական մեդիայի մասնագետ Սուսինա Խաչատրյանի հետ։

Մասնակիցները ձեռք բերեցին որակյալ լուսանկարներ և վիդեոներ ստեղծելու հմտություններ` սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու համար։
—
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին
https://shorturl.at/yljY0:
