Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով
Նոյեմբերի 12-15-ը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով։ Այս տարվա արդեն չորրորդ աշխատաժողովի հիմնական նպատակն էր դիտարկել վրացական փորձը, հաջողված եւ ձախողված փոփոխությունները փակ հաստատությունների ոլորտի բարեփոխման, պրոբացիայի ինստիտուտի զարգացման, բանտային ծառայությունների բարեփոխումների եւ հանցավորության կանխարգելման ուղղությամբ։
Ազգային ժողովի, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության եւ ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները հանդիպումների, ինչպես նաեւ՝ տեղում այցելությունների միջոցով դիտարկել եւ ուսումնասիրել են․




Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել էր այցելություն Վրաստանի հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոն (The National Agency for Crime Prevention, Enforcement and Probation), ինչպես նաեւ, իրականացվեց շրջայց ու ծրագրերի ծանոթացում Ռուսթավի #16 քրեակատարողական հիմնարկում։
Տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացի ուսումնասիրմանը նվիրված համաժողովների շարքը կազմակերպվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։







