Գայանե Շագոյան․ Մեր երկրում տեղի է ունենում իշխանության պուտինիզացիա

 

«Կառավարումը տարվում է ռուսական սցենարով, թե՛ ընդդիմության համար, որոնց արժեքային համակարգը հայտնի է եւ դա կառավարման երանելի տարբերակն է՝ քիմիայի հասնող, եւ՛ արդեն նաեւ գործող իշխանության մոտեցումներով, որոնք այլեւս գերադասում են կարեւոր գործարքներն անել թաքուն, հաշվետվողականությունն ամբողջությամբ դուրս է մղվել եւ իշխանության լոյալությունը գերադասելի է պրոֆեսիոնալիզմից»։

«Մեր հասարակությանն առնվազն 25 տարի չեն պատրաստել ոչ խաղաղության, ոչ էլ՝ պատերազմի, ազնիվ չեն եղել հանրության հետ։ Բայց մենք յուրաքանչյուրս նաեւ ունենք որոշակի պատասխանատվություն ու դրա մասին պետք է մտածենք, մենք էլ չենք եղել բարոյական այն բարձրության վրա, որ քաջություն ունենայինք ու խոսեինք ազնվորեն ամեն ինչի մասին»,- Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան։

Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: