«Ո՞նց, աղջիկը ո՞նց կարող է պատերազմ գնալ ․․․»
Տաթև Խաչատրյանը Քովիդ կենտրոնում կամավորություն էր անում, երբ սկսվեց պատերազմը։ Ինքն ու ուսապարկը լուռ պայմանավորվածությամբ հասան Ստեփանակերտ։ Արցախի տարածքների մի մասի` թշնամուն հանձնելու օրը հիվանդանոցում հերթապահության էր ու հենց այդ ժամանակ` իր տարեդարձի օրը կյանքը փոխվեց ու էլ երբեք նույնը չեղավ։
«Մամ, երբ համաճարակը սկսվեց ու ես եկա գյուղ, քո ու պապայի հետ անցկացրած ժամանակը իմ ամենավառ հիշողությունն է այդ մռայլ քովիդային օրերից: Իմ վիրտուալ իրականությունն ընդմիջվում էր մերթ քո համեղագույն թեյերով, մերթ մեր երկա՜ր զրույցներով, որոնց այնքա՜ն կարոտել էի: Հա, Բժշկականում սովորելը բարդ է ու հաճախ այն ագահորեն խլում է այն ժամանակը, որ կարող էի անցկացնել քեզ հետ: Գյուղում վաղորդայնը ուրիշ է՝ անաղմուկ, պարզ ու հաճախ՝ ավելի երկար, քան կարող եմ ինձ թույլ տալ քաղաքում: Այդ օրվա մեր խաղաղ առավոտը ընդհատվեց մի վայրկյանում ու ձգվեց մաստակի պես:
-Այսի՞նքն պատերազմ ա, -մի պահ չհասկացա՝ ինչ լսեցի:
Մենք սովոր ենք չէ՞, որ մեկ էլ ասում են՝ կրակեցին, հարձակվեցին…բայց պատերազմը լուրջ բառ ա՝ վախեցնող լուրջ: Էդպես, մեկ էլ մի օր սկսվեց կռիվն ու մտավ մեր կյանք ու մեր սովորական առավոտները, որ այնքան անփույթ ու ծուլորեն էինք սկսում, դարձան անսովոր տխուր ու անմարդկային:»
Պատերազմի միջով անցած կամավորի՝ Տաթևի պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով։
ա