Loading posts...
  • Ինչպե՞ս հանրությունը զրկվեց Վարդավառի այգուց

    Չնայած իշխանությունները շարունակաբար պնդում են, թե կոռուպցիայի դեմ են պայքարում եւ վերադարձնում են հանրային տարածքներն ու այգիները, երեւանցիները դեռեւս զրկված են բազմաթիվ հանրային տարածքներից։ Ներկայացնում ենք Երեւանի լավագույն այգիներից մեկի՝ Վարդավառի այգու եւ հարակից լճի կորստի ոդիսականը՝ կարճ հետաքննությամբ։ Վարդավառի այգին ու լիճը՝ 18 հա տարածքով, 2009 թ․-ից ի վեր, ըստ էության, պատկանում է նախկին…
  • «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծաղրանկարների երրորդ ցուցահանդես

    Դեկտեմբերի 20-ին «Ռեստարտ Գավառ» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ծաղրանկարների երրորդ ցուցահանդեսը։ «Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Ցուցահանդեսի շրջանակում գավառի երիտասարդները հնարավորություն ունեցան տեսնելու «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի կողմից կազմակերպած ծաղրանկարների մրցույթի լավագույն…
  • VOL 3. «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» դասընթաց

    «Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացի երրորդ փուլը՝ նախատեսված Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար, տեղի ունեցավ նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1-ը: Դասընթացի մեկնարկը տրվեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ քննարկմամբ, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան կոռուպցիայի տեսակներին և դրսևորումներին։ Այնուհետև տեղի ունեցան հանդիպումներ հետաքննող լրագրողներ Գևորգ Թոսունյանի և Տիրայր Մուրադյանի հետ։ Լրագրողները…
  • «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծաղրանկարների ցուցահանդեսն Իջեւանում

    Հոկտեմբերի 25-ին Իջևանի ԵՊՀ մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ծաղրանկարների առաջին ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին դեռ ամիսներ առաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի կողմից կազմակերպած ծաղրանկարների մրցույթի լավագույն աշխատանքները և գործընկեր Մեդիալաբի կոռուպցիային նվիրված կոմիքսային պատմությունները։ Ներկաներին բացման խոսքով ողջունեցին Իջևան ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը և «Հանուն…
  • «Օպերայի» սրճարանների «տերերը»

    Շատերդ հիշում եք, որ 2019-ին Երևանի քաղաքապետարանը գործընթաց սկսեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժման ուղղությամբ։ Մինչդեռ օպերայի հարակից տարածքը հանրությանը դեռեւս չի վերադարձվել, կանաչապատման եւ հանրային տարածքների վերադարձման խոստումները դեռ իրագործված չեն, ավելի մտահոգիչ է նաեւ այն, որ տարածքների վարձակալության վճարները, որոնք այս հետաքննությամբ ներկայացրել ենք ստորեւ, զարմանալի…
  • «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավ

    Նոյեմբերի 16-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը։ Արշավի մեկնարկը տրվեց Երևանի պետական համալսարանի բակում կայացած միջոցառմամբ` ներառելով հանրային իրազեկման քայլերթ, հեծանվաշքերթ, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված ծաղրանկարների ցուցադրություն և հայկական ազգային պարերի ֆլեշմոբ։ Միջոցառումն իրականացրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակում։ Մարաթոնը…
  • Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի ծրագրի երկրորդ փուլ

    Սեպտեմբերի 13-15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ շրջափուլը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի տեսակները և դրսևորումները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ, նույն կենտրոնի իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ ուսումնասիրեցին ազդարարման համակարգը և իրենց գիտելիքներն ամրապնդեցին ՀՀ գլխավոր…
  • «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր

    Դիլիջան քաղաքում օգոստոսի 5-7-ը տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն ստացան ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի և Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Տաթևիկ Խաչատրյանի հետ ուսումնասիրել ազդարարման համակարգը, և թե ինչպես կարող…