«Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծաղրանկարների ցուցահանդեսն Իջեւանում
Հոկտեմբերի 25-ին Իջևանի ԵՊՀ մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ծաղրանկարների առաջին ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին դեռ ամիսներ առաջ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի կողմից կազմակերպած ծաղրանկարների մրցույթի լավագույն աշխատանքները և գործընկեր Մեդիալաբի կոռուպցիային նվիրված կոմիքսային պատմությունները։
Ներկաներին բացման խոսքով ողջունեցին Իջևան ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը՝ շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունն ու երիտասարդների ակտիվության, զրո հանդուրժողական վերաբերմունքի արմատավորման անհրաժեշտությունը Հայաստանում։
«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: