«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառում

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառումն ու խրախոսական մրցանակների հանձնումը տեղի ունեցավ Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցում։

Ծրագրի եւ 16_օրյա արշավի փակման արարողությանը Եվրոպական միության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլն իր ելույթում մեկ անգամ եւս ընդգծեց բռնության դեմ միասնական պայքարի կարևորությունն ու երիտասարդների դերը։
Երախտիքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը` շեշտելով, որ ծրագրի արդյունքում դպրոցականները նոր գիտելիքներով ու հմտություններով են զինվել։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ ծրագրի արդյունքներին՝ արտահայտելով իր հիացմունքը ծրագրին մասնակցած ավագ դպրոցականների գիտելիքների և պատրաստակամության համար։
Փակման արարողությանը խրախուսական նվերներ, մրցանակներ հանձվեցին ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացների ակտիվ մասնակիցներին։
Միջոցառումը եզրափակվեց գրող, հրապարակախոս Հասմիկ Սիմոնյանի հետ հանդիպումով, որի ընթացքում Հասմիկն անդրադարձավ հունական դիցաբանությունից մինչեւ հայ ժամանակակից գրականությում կնոջ դերին, կարծրատիպերին, բռնության ընկալումներին, հայ ֆեմինիստ գրողներին եվ նրանց ստեղծագործություններին։
—-
« Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի հիմնական նպատակն էր գիտելիքներով զինել երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կանանց եւ աղջիկների բռնության դեմ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։
ՄԻԱՎՈՐԵՆՔ ՋԱՆՔԵՐԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
UNITE! Invest to prevent violence against women and girls.
#EU4Armenia #EndVAW #OrangeTheWorld #SayNoStopVAW #EndGBV