«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի ընթացքում նախատեսված դասընթացների վերջին կանգառը Վարդենիսում

«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագրի ընթացքում նախատեսված դասընթացների վերջին կանգառը Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցն էր։
➡️Բլոգեր-ինֆլուանսեր Hayk Mkrtchyan -ը մասնակիցների հետ քննարկեց բուլինգի հետևանքները և դրանից խուսափելու հնարավորությունները՝ քաջալելով երիտասարդներին հետևել իրենց երազանքներին և պատասխանատու լինել շրջապատի նկատմամբ:
➡️Դասընթացը շարունակեց Վորլդ Վիժն Հայաստանի փորձագետ Աննա Սաֆարյանը։ Աննան երիտասարդների հետ խոսեց բռնության տեսակների մասին՝ խաղի միջոցով անդրադառնալով բռնության պատճառներին, հետևանքներին և կանխարգելման հնարավորություններին։
Դասընթացը եզրափակվեց ակտիվ ու հետաքրքիր բանավեճ-մրցույթով։
«Երիտասարդներն՝ ընդդեմ բռնության․ պայքարի 16 օրյակ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։
ՄԻԱՎՈՐԵՆՔ ՋԱՆՔԵՐԸ՝ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
UNITE! Invest to prevent violence against women and girls.