Միավորումներ կազմելու իրավունք
ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի սանները շարունակում են հանդիպել ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Այսօր դպրոցի հյուրը իրվապաշտպան Նինա Կարապետյանցն էր, քննարկման թեման՝ Միավորումներ կազմելու իրավունքը։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։