Դատարանի գործունեություն

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն այսօր հյուրընկալել էր ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի մասնակիցներին: Պարոն Բադալյանը դպրոցի սաններին ներկայացրեց դատարանի գործունեությունը՝ պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին:
Դպրոցի մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր մասնագիտացված դատարանների գործունեության արդյունավետությունը և ոլորտում առկա խնդիրները:
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։