Մեդիագրագիտության դասընթաց Մարտունի քաղաքում
Շարունակվում է “Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը։
Ճամբարի մասնակից Սուրեն Ղազարյանի նախաձեռնությամբ և Մարտունու Ինֆոտան աջակցությամբ այս անգամ հյուրընկալվել էինք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, որտեղ հերթական հետաքրքիր դասընթացն ունեցանք։
Հանդիպման ընթացքում Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի ավագ դասարանի աշակերտները լրագրող Տիրայր Մուրադյանի հետ քննարկեցին մեդիագրագիտության կարևորությունն ու ապատեղեկատվությունը ստուգելու գործիքները, այնուհետև ոլորտի մասնագետ Շահանե Բեգլարյանը դասընթացի մասնակիցների հետ մասնագիտական կողմնորոշման խաղ-դաս ունեցավ։
Ծրագիրն իրականացվում է Friedrich-Ebert-Stiftung, Armenia եւ European Endowment For Democracy հետ համագործակցությամբ։