«Բերդի գրավում» ժամանցային ինտելեկտուալ խաղ և Վարդան Պետրոսյանի «Խոստում» մոնոներկայացում

➡️“Youth ON” քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած ծրագրերի իրականացման փուլը շարունակվում է։
✅Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում իսկական մշակութային տոն էր։ Ճամբարի մասնակից Մարինա Սոլոյանի նախաձեռնությամբ նոր շունչ ստացավ համայնքի երիտասարդների կողմից սիրելի «Բերդի գրավում» ժամանցային ինտելեկտուալ խաղը։ Խաղի մասնակիցներն արդեն ունեն հատուկ խաղի համար կարված համազգեստներ, որոնք խորհրդանշում են Կիլիկիայի հայոց թագավորությունը և Անտիոքի դքսությունը, այսուհետ խաղի ընթացքում կհնչեն նաև ինտելեկտուալ հարցեր հայոց պատմությունից։
?Խաղին հաջորդեց Վարդան Պետրոսյանի «Խոստում» մոնոներկայացումը, որի ցուցադրությունը Տաշիրի մշակույթի տանը հնարավորություն դարձավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ -ի և «Մշակութամետ» նախաձեռնության համագործակցության արդյունքում։
Հատուկ շնորհակալություն Vartan Petrossian Վարդան Պետրոսյան-ին համագործակցության և ծրագրին աջակցելու պատրաստակամության համար։ Առաջիկայում «Բերդի գրավում» ժամանցային ինտելեկտուալ խաղը նախատեսվում է խաղալ նաև սահմանամերձ համայնքի երիտասարդների հետ։